Չորս մարդ զոհվել է մայիսի 24-ին Բրյուսելի հրեական թանգարանում ահաբեկչական հարձակման հետևանքով: Ոստիկանությունը ձերբակալել է Audi ավտոմեքենայի վարորդին, որ կասկածվում է ահաբեկչությանը մասնակցության մեջ: Վկաների տեղեկացմամբ, անծանոթ մի մարդ մտել է թանգարան, կրակել ու դիմել փախուստի: Ներքին գործերի նախարար Ժոել Միլկեն հայտարարել է, որ մշտական պարեկություն կհաստատվի հրեաների կուտակման վայրերում: Վարչապետ Էլիո դի Ռուփոն աջակցություն է հայտնել Բելգիայի հրեական համայնքին: Իսրայելի վարչապետ Բենջամին Նեթանյահուն հայտարարել է, որ սպանությունները հետևանք են հրաների ու հրեական պետության դեմ մշտական հրահրումների: Բելգիայի դատախազությունը առայժմ միջադեպը չի կապում ազգային անհանդուրժողականության հետ, սակայն Ժոել Միլկեն կատարվածն արդեն որակել է «հակասեմիտական ահաբեկչություն»: