ՈՒկրաինայի արևելյան երկու շրջաններ` Դոնեցկը և Լուգանսկը, շարունակում են մնալ ռուսամետ անջատականների տիրապետության ներքո և չեն պատրաստվում մասնակցել ՈՒկրաինայի նախագահական ընտրություններին, ընտրատեղամասերը չեն բացվելու: ՈՒկրաինայի ԿԸՀ նախագահ Կոնստանտին Խիվրենկոն հայտարարել է, որ ԿԸՀ-ն չի հասցրել ՈՒկրաինայի նախագահական ընտրությունների համար քվեաթերթիկներ տանել Դոնեցկ, Սլավյանսկ ու Լուգանսկ: «Դոնեցկում, Սլավյանսկում ու Լուգանսկում քվեարկություն չի լինի: Այդ քաղաքներ նույնիսկ չի հաջողվել քվեաթերթիկներ տանել: Դժբախտաբար, իրավիճակը թույլ չի տալիս այնտեղ գործընթաց կազմակերպել»,-խոստովանել է Խիվրենկոն: Գործող վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ ընտրությունները երկրի արևելքում իրավիճակը կարգավորելուն ուղղված առաջին քայլն են: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել աշխատել ընտրությունների արդյունքում ձևավորվելիք ուկրաինական նոր ղեկավարության հետ: Կիևը Մոսկվային մեղադրում է անջատականներին աջակցելու մեջ: Նախագահի պաշտոնին հավակնում է 18 թեկնածու: Սոցիոլոգիական հարցումներով՝ միլիարդատեր Պետրո Պորոշենկոյի վարկանիշը գերազանցում է մրցակիցներին, սակայն նա ամենայն հավանականությամբ չի ստանա ձայների բացարձակ մեծամասնություն, որ անհրաժեշտ է առաջին փուլում հաղթելու համար: Նրա հիմնական հակառակորդը Յուլյա Տիմոշենկոն է, որ զգալիորեն հետ է մնում Պորոշենկոյից: