Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Աֆղանստանի նախագահը հրաժարվել է հանդիպել Օբամայի հետ

Աֆղանստանի նախագահը հրաժարվել է հանդիպել Օբամայի հետ
26.05.2014 | 11:32

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման անսպասելի այց է կատարել Աֆղանստան։ Նա մտադրվել է հանդիպել աֆղան գործընկեր Համիդ Քարզայի հետ՝ Բագրամ ավիաբազայում, սակայն Քարզայը հրաժարվել է Քաբուլից Բագրամ գալ՝ տեղեկացնում է France Presse-ը։ ԱՄՆ-ի վարչակազմի և Աֆղանստանի հեռացող նախագահի հարաբերությունները սրվել էին, երբ Քարզայը հրաժարվել էր ստորագրել անվտանգության մասին երկկողմ համաձայնագիրը, որը ԱՄՆ-ին թույլ կտար ներկայություն ապահովել երկրում՝ ամերիկյան զորքերի՝ 2014թ. վերջին պլանավորված դուրսբերումից հետո։ Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյային հղումով Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ Օբաման ինքնաթիռից հեռախոսով կապվել է Քարզայի հետ և զրույցի ժամանակ հայտարարել է, որ մտադիր է Քարզայի հաջորդի հետ կնքել անվտանգության համաձայնագիրը։
15-20 րոպե տևած զրույցի ընթացքում Օբաման և Քարզայը քննարկել են աֆղանական անվտանգության ուժերի ձևավորման վերաբերող հարցեր: ԱՄՆ-ի նախագահն իր աֆղան գործընկերոջը խոստացել է առաջիկայում տեղեկացնել, թե 2014-ից հետո որքան ամերիկյան զինծառայող կմնա երկրում։ Հիմա Աֆղանստանում նախագահական ընտրությունների քարոզարշավն է ընթանում:

Դիտվել է՝ 710

Մեկնաբանություններ