Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՌԴ-ի կողմից Ադրբեջանին սպառազինության մատակարարումը չի՞ խախտում ուժերի հավասարակշռությունը սահմանին

ՌԴ-ի կողմից Ադրբեջանին սպառազինության մատակարարումը չի՞ խախտում ուժերի հավասարակշռությունը սահմանին
27.05.2014 | 12:23

Յուրաքանչյուր պետություն ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացնում է իր պլանների, իր քաղաքականության շնորհիվ՝ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ի պատասխան այն հարցի, թե ինչպես կմեկնաբանի Ռուսաստանի կողմից Ադրբեջանին տանկերի հերթական խմբաքանակի վաճառքը։ «Մենք այսօր, իհարկե, հասկանում ենք, որ ՌԴ-ն, լինելով մեզ համար ռազմավարական գործընկեր, անկասկած, առաջին հերթին ուշադրություն է դարձնում մեր ռազմատեխնիկական խնդիրներին։ Բայց, միևնույն ժամանակ, նա իրավունք ունի ինքնուրույն քաղաքականություն վարել»,-նշել է նախարարը։ Սեյրան Օհանյանը նկատել է, որ որպես ռազմական գերատեսչության ղեկավար, իհարկե, ինքը «դրան լավ աչքերով նայել չի կարող», բայց իրավունք չունի արգելել։ Նա կարծում է, որ չի խաթարվում հավասարակշռությունը սահմանների վրա։ «ՈՒնենք ավելի բարձր մակարդակի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցություն, և դա չի խաթարում առաջին հերթին շփման գծում և մեր սահմանների վրա հավասարակշռության պահումը՝ պատրաստակամության շնորհիվ»։

Դիտվել է՝ 680

Մեկնաբանություններ