Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի կապակցությամբ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի կապակցությամբ
28.05.2014 | 20:10

Սիրելի հայրենակիցներ,

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորում է բոլորիս Հանրապետության տոնի առթիվ:
1918 թ. մայիսյան հերոսամարտերով հայ ժողովուրդն ապացուցեց պետականություն ունենալու իր նվիրական ցանկությունը և ստեղծեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որը, թեև, կարճ կյանք ունեցավ, սակայն ի ցույց դրեց աշխարհին, որ հայը կա և կլինի իր մշտական վճռականությամբ` առաջ տանելու իր ազգի ու պետության ամենանվիրական նպատակները:
Մեր Առաջին Հանրապետությունը լիարժեք հայտ ներկայացրեց մեր տարածաշրջանում լինելու ժողովրդավարության օրրան ու աշխարհի հետ խոսելու հավասարի սկզբունքով:
Շնորհավորելով համայն հայությանը այս կարևոր տոնի կապակցությամբ` մենք լիահույս ենք, որ ազատատենչ հայ ժողովուրդը վճռական է մեր երրորդ հանրապետությունը ժողովրդավարության և զարգացման ուղիով տանելու գործում:
Պետք չէ մոռանալ, որ դժվարությամբ ձեռք բերված անկախությունը պահելն ու փայփայելն էլ ավելի դժվար է և մենք բոլորս պետք է ջանք ու եռանդ չխնայենք մեր անկախությունն ու ինքնիշխանությունն ամրապնդելու և զերծ պահելու վտանգավոր մարտահրավերներից:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայություն
28 մայիսի, 2014թ.
ք. Երևան

Դիտվել է՝ 673

Մեկնաբանություններ