Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Քերին Սնոուդենին կոչ է արել վերադառնալ հայրենիք

Քերին Սնոուդենին կոչ է արել վերադառնալ հայրենիք
29.05.2014 | 11:58

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ԱՄՆ-ի ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին կոչ է արել վերադառնալ ԱՄՆ: Քերին ասել է, որ դրա համար Սնոուդենին «անհրաժեշտ է քաջություն հավաքել»: «Այդ մարդը խոշոր վնաս է հասցրել իր երկրին»,- ասել է պետքարտուղարը: Ջոն Քերիի կարծիքով, եթե Սնոուդենը հավատում է Ամերիկային, ուրեմն պետք է հավատա ամերիկյան արդարադատության համակարգին: «Հերոսները չեն փախչում: Եթե Սնոուդենը ցանկանում է վերադառնալ Միացյալ Նահանգներ, մենք հենց այսօր նրան օդանավ կնստեցնենք», -ասել է Քերին: Քերիի մեկնաբանությունները հնչել են NBC-ի` Սնոուդենի հետ հարցազրույցի հեռարձակումից մի քանի ժամ առաջ: Սնոուդենը ասել է, որ Ռուսաստանից քաղաքական ապաստան է խնդրել, երբ ԱՄՆ-ը լուծարել է իր անձնագիրը: ԱՄՆ-ի ԿՀՎ նախկին աշխատակիցը հերքել է ամերիկյան իշխանությունների պնդումներն այն մասին, թե իբր նա շարքային վերլուծող է եղել, այլ ոչ թե համակարգչային տեխնոլոգիաների մասնագետ:
Հիշեցնենք, որ 2013-ի օգոստոսին Սնոուդենը Ռուսաստանում ժամանակավոր քաղաքական ապաստան է ստացել` մեկ տարով: Նա ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության բազմաթիվ գաղտնի փաստաթղթեր է տրամադրել լրագրողներին: Այդ փաստաթղթերի հրապարակման շնորհիվ աշխարհն իմացավ ԱՄՆ-ի հատուկ ծառայութունների կողմից տարբեր երկրներում, այդ թվում` ԱՄՆ-ում, կատարվող հեռախոսային գաղտնալսումների և ինտերնետային տվյալների հավաքագրման մասին:

Դիտվել է՝ 678

Մեկնաբանություններ