Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ռուսաստանն իր հազարավոր զինծառայողներին հեռացրել է ՈՒկրաինայի հետ սահմանից. Պենտագոն

Ռուսաստանն իր հազարավոր զինծառայողներին հեռացրել է ՈՒկրաինայի հետ սահմանից. Պենտագոն
30.05.2014 | 20:18

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտարարել է, որ ԱՄՆ-ն տեղեկացված է ՈՒկրաինայի սահմանից հազարավոր ռուսական զինծառայողներին հեռացնելու մասին՝ նշելով, որ այնտեղ դեռևս գտնվում են Ռուսաստանի ԶՈՒ-ի մեծ քանակությամբ ստորաբաժանումներ, հայտնում է Associated Press-ը։ «Մենք գիտենք, որ Ռուսաստանը հետ է տարել հազարավոր զինծառայողների, սակայն գիտենք նաև, որ դեռևս մի քանի հազարը շարունակում են մնալ այնտեղ»,- ասել է Հեյգելը։ Պենտագոնի ներկայացուցիչների հաշվարկներով՝ նախկին 40 000 զինծառայողներից սահմանին մնացել են 2000-ը:

Դիտվել է՝ 878

Մեկնաբանություններ