Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

35: 21՝ ընդդեմ Անկվաբի

35: 21՝ ընդդեմ Անկվաբի
30.05.2014 | 20:25

Վրաստանից անջատված Աբխազիայի խորհրդարանը պահանջել է երկրի նախագահ Ալեքսանդր Անկվաբի հրաժարականը: Քվեարկությանը մասնակցել են խորհրդարանի 35 անդամներից 21-ը, 20-ը կողմ է արտահայտվել Անկվաբի հրաժարականի պահանջին: Ընդդիմությունը հայտարարել է, որ ստեղծել է ժողովրդական վստահության ժամանակավոր խորհուրդ:
Ռաուլ Հաջիմբան, խորհրդի ղեկավար ընտրվելով, ասել է, որ երկխոսությունը գործող իշխանությունների հետ շարունակվում է: Աբխազ ընդդիմության գլխավոր պահանջը նախագահ Ալեքսանդր Անկվաբի հրաժարականն է: «Նախագահի հրաժարականը՝ առաջին հերթին, մնացածը շղթայի օղակներ են»,-նկատել է Հաջիմբան: Առայժմ հանրապետությունում հանգիստ իրավիճակ է, առանց միջադեպերի: Իրավիճակը սրվել էր երեքշաբթի երեկոյան, երբ ընդդիմությունը գրավել էր նախագահական նստավայրն ու հայտարարել, որ իր ձեռքն է վերցնում հանրապետության ղեկավարումը:

Դիտվել է՝ 741

Մեկնաբանություններ