ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն կողմ է ՈՒկրաինային, Վրաստանին և Մոլդովային «ԵՄ լիարժեք անդամակցության տրամադրմանը», որ նա հաստատել է Welt պարբերականին տված հարցազրույցում։ «Եթե մենք լրջորեն մտադիր ենք վերափոխումների հասնել Արևելյան Եվրոպայի երկրներում, պետք է լրջորեն օգտագործենք ամենահզոր գործիքը, որն ունենք փոփոխությունների իրականացման համար, այն է՝ ընդլայնում»,- ասել է Ֆյուլեն։ Նրա կարծիքով՝ «եվրոպական հեռանկարը լավագույն խթանն է արևելաեվրոպական պետություններում անհրաժեշտ բարեփոխումների համար: