Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Լրացուցիչ Cartoon Non-Stop համերգ ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո

Լրացուցիչ Cartoon Non-Stop համերգ ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո
31.05.2014 | 10:48

Մայիսի 31-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա մեկ լրացուցիչ Cartoon Non-Stop համերգ ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Այս հատուկ, բարեգործական համերգին ներկա կգտնվեն միայն և միայն երեխաներ:

Cartoon Non-Stop –ը Հայաստանի պետական երտասարդական նվագախբմի կողմից ներկայացված և դեռ 2012-ին մեծ հետաքրքրություն առաջացրած Hollywood Non-Stop համերգաշարի շարունակությունն է:
Այս անգամ նույնպես կատարումները կուղեկցվեն համապատասխան մուլտֆիլմերի տեսահոլովակներով և լուսաձայնային էֆեկտներով՝ ավելի տպավորիչ դարձնելով ունկնդրումը:
Երեխաները կունկնդրեն երաժշտություններ այնպիսի աշխարհահռչակ մուլտֆիմերից, ինչպիսիք են «Վարդագույնհովազը», «Առյուծարքան», «Գեղեցկուհին և հրեշը», «Մոխրոտը», «Մադագասկարը», «Շրեկը», «Ալադդինը», և այլն: Սպասվում են նաև հետաքրքիր անակնկալներ:

Դիտվել է՝ 1058

Մեկնաբանություններ