Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Թուրքիայում պատրաստվում են նշել Թաքսիմի հրապարակի ցույցերի տարելիցը

Թուրքիայում պատրաստվում են նշել Թաքսիմի հրապարակի ցույցերի տարելիցը
31.05.2014 | 10:53

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի երիտասարդությանը կոչ է արել չնշել Թաքսիմի հրապարակի զանգվածային բողոքի տարելիցը: Նա հանդես է եկել հայտարարությամբ և ասել. «Մի տարի անց մարդիկ, ներառյալ` այսպես կոչված նկարիչներ, կոչ են անում դուրս գալ բողոքի ցույցի, բայց դու, թուրք երիտասարդություն, դու չես պատասխանի այդ կոչին»: Էրդողանը շարժումը անվանել է «ահաբեկչական կազմակերպություն», որը, «օգտվելով երիտասարդության բարոյական և ֆինանսական տկարությունից, կփորձի հարված հասցնել մեր միասնությանը, տնտեսությունը դնել վտանգի տակ»: Նշենք, որ ցույցը նախատեսված է վաղը` հունիսի 1-ին: Այն կազմակերպել է «Թաքսիմի համերաշխություն» շարժումը` կոչ անելով բողոքի ցույցերի տարելիցը նշել մեծ հանրահավաքով: Ցույցեր կարող են տեղի ունենալ և Թուրքիայի այլ քաղաքներում, ներառյալ` մայրաքաղաք Անկարայում: Թաքսիմի հրապարակի շուրջն արդեն տեղակայված են ուժայինների ջոկատներ, հատուկ տեխնիկա, այդ թվում` ջրցան մեքենաներ:

Դիտվել է՝ 601

Մեկնաբանություններ