Լեհաստանն առաջարկում է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակել արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկուն: Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը 51-ամյա Սիկորսկուն ԵՄ դիվանագիտության ղեկավարի «բնական թեկնածու» է համարել:
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատարը 2009 թվականից Քեթրին Էշթոնն է, դեկտեմբերին լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը, և Էշթոնը մտադիր չէ երկրորդ ժամկետում մնալ: Ռադոսլավ Սիկորսկին հայտնի է Կրեմլի նկատմամբ քննադատական դիրքորոշմամբ և կոչերով, որ ԵՄ-ն առավել կոշտ պետք է արձագանքի Ռուսաստանի կողմից ՈՒկրաինա և Վրաստան ռազմական միջամտությանը:
ԵՄ արտգործնախարարի պաշտոնի թեկնածուներ են նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարար ՈՒիլյամ Հեյգը, պաշտպանության նախարար Ֆիլիպ Համոնդը, Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս Դե Մեզյերը: Եվրոպական խորհուրդը հուլիսին կքվեարկի Քեթրին Էշթոնին փոխարինողին որոշելու համար: Թեկնածուին պետք է հաստատի Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերին: