Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բարաք Օբամա. «Հիլարի Քլինթոնն արժանի թեկնածու է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար»

Բարաք Օբամա. «Հիլարի Քլինթոնն արժանի թեկնածու է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար»
31.05.2014 | 11:07

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վստահ է, որ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կարող է արդյունավետ նախագահ դառնալ, եթե որոշի մասնակցել 2016-ի նախագահական պայքարին: Ըստ Associated Press-ի՝ Օբաման ասել է, որ պետքարտուղարի պաշտոնում աշխատելիս Քլինթոնն առավելագույն արդյունավետություն և նվիրվածություն է ցուցաբերել: ԱՄՆ-ի նախագահն ընդգծել է նաև, որ իրենք Քլինթոնի հետ վաղեմի «ընկերներ» են: ԱՄՆ-ում վաղուց քննարկվում է, որ 2016-ի նախագահական ընտրությունների թեկնածուներից մեկը կարող է դառնալ Հիլարի Քլինթոնը, թեպետ նա բազմիցս ասել է, որ իր թեկնածության առաջադրման վերջնական որոշում չի կայացրել:

Դիտվել է՝ 733

Մեկնաբանություններ