Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Դամասկոսում հանրահավաքներ և երթեր են

Դամասկոսում հանրահավաքներ և երթեր են
31.05.2014 | 11:08

Սիրիայի մայրաքաղաքում և գավառների կենտրոններում նախընտրական հանրահավաքներ և երթեր են տեղի ունենում: Դամասկոսում սիրիացի մարզիկները գլխավորել են երթը` հաջակցություն հայրենիքի` «Էլ-Ջալիլ» մարզադաշտից սկսած անցնելով ամբողջ քաղաքով`մինչ Քասյուն լեռան վրա զոհված հերոսների հուշարձանը: Երթի մասնակիցները կրել են սպիտակ բլուզներ` Սիրիայի ղեկավար Բաշար Ասադի դիմանկարներով, որը նախագահական ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը: Հեռուստաալիքները ուղիղ եթերով հեռարձակում են երթը: Շարքերում տարբեր տարիքի մարդիկ են երկրի մուսուլմանական և քրիստոնեական համայնքներից:
Հալեպում հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել «Արաբական սոցիալիստական վերածնություն» կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Հիլալ էլ-Հիլալը, որը բարձր է գնահատել երկրի ամենախոշոր քաղաքի կայունությունը և միաբանությունը սիրիական բանակի շուրջը: Սիրիայի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին` մայիսի 28-29-ին արտասահմանյան երկրներում տեղի ունեցած Սիրիայի նախագահական ընտրություններում ակտիվ քվեարկության համար:

Դիտվել է՝ 630

Մեկնաբանություններ