Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Պուտին-Օլանդ հեռախոսազրույց

Պուտին-Օլանդ հեռախոսազրույց
31.05.2014 | 11:13

Մայիսի 30-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ետ: Պուտինը անհրաժեշտ է համարել անհապաղ դադարեցնել Կիևի գործադրած բռնություններն ու արյունահեղությունը՝ հաղորդել է Կրեմլի մամլո ծառայությունը: «Երկու երկրների ղեկավարները տեսակետներ են փոխանակել ՈՒկրաինայի իրավիճակի վերաբերյալ: ՌԴ նախագահը նշել է, որ Կիևի իշխանություններն անհապաղ պետք է դադարեցնեն բռնություններն ու արյունահեղությունը և ուղիղ բանակցություններ սկսեն երկրի հարավ-արևելքի հետ»: Կրեմլը չի փոխանցել Ֆրանսուա Օլանդի տեաակետը:

Դիտվել է՝ 704

Մեկնաբանություններ