Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բրիտանուհին Իրանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Բրիտանուհին Իրանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման
31.05.2014 | 12:14

Մեծ Բրիտանիայի քաղաքացի 47-ամյա Ռոյա Սոբերի Նեջաթ Նոբահթը Իրանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Կինը մեղադրվում է «ազգային անվտանգության դեմ հանցագործություն կատարելու մտադրության», ինչպես նաև «իսլամական սրբություններին վիրավորելու» մեջ: Ձերբակալված կնոջ ամուսնու խոսքով` խոստովանական ցուցմունքը վերցրել են իրանական իշխանության ճնշման տակ: Տղամարդը վախենում է, որ եթե մեկ անգամ ևս մեկնի Իրան, իրեն նույնպես կձերբակալեն: Ռոյա Սոբերի Նեջաթ Նոբահթի հարազատները 20 տարվա ազատազրկման մասին գրավոր հաստատում չեն ստացել, դատարանը դեռևս հրաժարվում է այդ տեղեկությունը հաստատելուց:
Հիշեցնենք, որ 2013-ի հոկտեմբերին Ռոյա Սոբերի Նեջաթ Նոբահթն իր ամուսնու հետ մեկնել է Իրան` այցելելու ամուսնու հարազատներին: Նրանց ձերբակալել են հենց օդանավակայանում` Facebook-ում արված գրառման համար, որում նա իրանական ռեժիմը համարել է «չափազանց իսլամական»:

Դիտվել է՝ 837

Մեկնաբանություններ