ՆԱՏՕ-ի անդամ երկրները ՈՒկրաինայում ՌԴ-ի գործողությունների պատճառով վերանայում են իրենց ռազմական ծախսերը: Այդ մասին հաղորդել է Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը: Նա Սինգապուրում, անվտանգության խնդիրներին նվիրված կոնֆերանսի ժամանակ, հայտարարել է, որ «ՌԴ սադրիչ գործողությունները՝ կապված Ղրիմի միավորման հետ և ՈՒկրաինայի սահմանին հազարավոր զինվորականների տեղակայումը անհրաժեշտություն են առաջացրել, որ Հյուսիսատլանտյան դաշինքը վերանայի իր պաշտպանության բյուջեն»: Նա ՈՒկրաինայում Ռուսաստանի գործողությունները համեմատել է «կոչնակի հնչեցրած հատու ձայնի» հետ:
ԱՄՆ-ի վարչակազմը կոչ է արել Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերներին ավելացնել ռազմական ծախսերը և ընդլայնել համագործակցությունը անվտանգության ոլորտում: