Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Օբաման կհանդիպի Պորոշենկոյին

Օբաման կհանդիպի Պորոշենկոյին
31.05.2014 | 19:05

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Լեհաստան կատարելիք այցի ընթացքում չորեքշաբթի օրը կհանդիպի ՈՒկրաինայի նորընտիր նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ՝ տեղեկացրել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Բեն Ռոդսը: Նա հավելել է, որ հանդիպումը կարևոր է և անհրաժեշտ նախագահ Պորոշենկոյին անձամբ վստահեցնելու, որ պաշտոնական Վաշինգտոնը աջակցում է ՈՒկրաինայի ժողովրդին: Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ ԱՄՆ-ի նախագահը սովորաբար չի հանդիպում երկրների նորընտիր ղեկավարներին մինչև նրանց կողմից լիազորությունները պաշտոնապես ստանձնելը:
Պորոշենկոյի երդմնակալությունը հունիսի 7-ին է նախանշված:
ԱՄՆ-ի նախագահը եվրոպական շրջագայությունը սկսելու է հունիսի 3-ից` այցելելով Լեհաստան, Բելգիա և Ֆրանսիա:

Դիտվել է՝ 626

Մեկնաբանություններ