ԵԱՀԿ բոլոր դիտորդները, ովքեր առևանգվել էին Դոնեցկի շրջանի անջատողականների կողմից, ազատ են արձակվել: Այս մասին հաղորդել է Սլավյանսկի «ժողովրդական քաղաքապետ» Վյաչեսլավ Պոնոմորյովը: «Այս պահին մեզ մոտ չկան ԵԱՀԿ դիտորդներ: Բոլորը, ովքեր ձերբակալվել էին, ազատ են արձակվել»,-ասել է նա:
Հինգշաբթի Պոնոմորյովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ չորս դիտորդներից բաղկացած խումբը ձերբակալվել է անջատողականների կողմից: Նա ասել էր, թե դիտորդները կալանավորված չեն, այլ միայն ձերբակալված, և մոտ ժամանակներս կարող են ազատ արձակվել: Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Դոնեցկի շրջանում առևանգվել էր ԵԱՀԿ չորս դիտորդ` Էստոնիայի, Շվեյցարիայի, Թուրքիայի և Դանիայի քաղաքացիներ: