Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ամառն առանց Անկվաբի

Ամառն առանց Անկվաբի
02.06.2014 | 11:23

Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը հրաժարական է տվել: Դիմելով ժողովրդին` նա հայտարարել է, որ հրաժարվում է նախագահի պաշտոնից երկրում կայունություն պահպանելու նպատակով: Անկվաբը Աբխազիայի բնակիչներին կոչ է արել հանգստություն և քաղաքացիական խաղաղություն պահպանել, մինչև նոր ընտրություններ կանցկացվեն:
Մայիսի 27-ին ընդդիմությունը հանրահավաք անցկացրեց և գրոհով վերցրեց նախագահականի, կառավարության և պետական հեռուստատեսության շենքերը` պահանջելով նախագահի հրաժարականը: Երկու օրից Անկվաբի հրաժարականը պահանջեց նաև Աբխազիայի խորհրդարանը։

Դիտվել է՝ 603

Մեկնաբանություններ