Ռուսաստանը հերթագայության կարգով ստանձնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը հունիսին։ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ասել է, թե ամսվա հավանական առաջնայնություններն են իրավիճակը Մերձավոր Արևելքում, Աֆրիկայի երկրներում և Աֆղանստանում, թեև չի բացառվում նաև այլ հարցերի քննարկումը, եթե այդպիսիք ներկայացվեն։