Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Կատինի հանցագործության մեջ նաև Միկոյանը դեր ունի

Կատինի հանցագործության մեջ նաև Միկոյանը դեր ունի
02.06.2014 | 14:24

Միկոյանի կերպարն այնպիսին է, ինչպիսին տեսնում ենք Ստալինին, Բերիային, Կագանովիչին: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: Դիվանագետն ասել է, թե Անաստաս Միկոյանի գործունեությանը վերաբերող փաստաթղթերը հայտնի են բոլորին, և արձանի տեղադրման հարցը Երևանի բնակիչների ու ընդհանրապես հայերի խնդիրն է: Դեսպանը նշել է, որ Միկոյանը ոչնչով չի տարբերվում Ստալինից, Բերիայից կամ Կագանովիչից, և Կատինի ողբերգության մեջ նաև Միկոյանը դեր ունի: Ռաչինսկին նշել է, որ դեսպանությունը կարող է Կատինի գնդակահարության մասին ֆիլմ ցուցադրել Երևանում:
Հիշեցնենք, որ 1940-ի գարնանը լեհ քաղաքացիների (հիմնականում` լեհական բանակի գերի ընկած սպաների, ովքեր գտնվում էին ԽՍՀՄ ներքին գործերի ժողկոմի ճամբարներում և բանտերում) զանգվածային գնդակահարություններ տեղի ունեցան Կատինի անտառում (Սմոլենսկի շրջան):

Դիտվել է՝ 2570

Մեկնաբանություններ