Վրաստանի կառավարությունը մտադիր է համագործակցել Աբխազիայի նոր նախագահի հետ՝ անկախ ով կընտրվի, հայտարարել է հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին: «Շատ կարևոր է երկխոսություն ունենալ աբխազ հանրության հետ, ով էլ լինի աբխազական հանրության նոր առաջնորդը, մենք պետք է պատրաստ լինենք շփվելու նրա հետ»,- հայտարարել է Զաքարեիշվիլին վրացական հեռուստաալիքներին տված հարցազրույցում: Նախարարը նշել է, որ Աբխազիայում տեղի ունեցող գործընթացները կարևոր են Վրաստանի համար:
Աբխազիայի խորհրդարանը մայիսի 29-ին անվստահություն էր հայտնել վարչապետ Լեոնիդ Լակերբայային, իսկ նախագահ Ալեքսանդր Անկվաբին առաջարկել հրաժարական տալ: Խորհրդարանը քվեարկել է օգոստոսի 24-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու օգտին։ Նախագահի պարտականությունները կկատարի խոսնակ Վալերի Բգանբան:
Ալեքսանդր Անկվաբը հունիսի 1-ին հայտարարել էր, որ հրաժարական է տալիս, հունիսի 2-ին հրաժարական է տվել նաև Աբխազիայի վարչապետ Լեոնիդ Լակերբայան: