Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

The Diplomat. «Չինաստան-Ռուսաստան դաշինքը ձևավորվում է»

The Diplomat. «Չինաստան-Ռուսաստան դաշինքը ձևավորվում է»
02.06.2014 | 17:08

ԱՄՆ-ը շատ զգույշ պետք է լինի, որ ռազմավարական սխալ չգործի: Այլապես հնարավոր է Պեկին-Մոսկվա պաշտոնական դաշինք՝ գրել է Ճապոնիայի The Diplomat ամսագիրը: Չինաստանում նման դաշինքի կողմնակիցների ու հակառակորդների միջև քննարկումների մասին ամսագիրը գրում է, որ փորձագետների գնահատականով՝ Չինաստան-Ռուսաստան դաշինքն արդեն ձևավորվում է: Ցինգուայի համալսարանի պրոֆեսոր Յան Կսուետոնգը կարծում է, որ երկու երկրների ռազմավարական շահերը համընկնում են՝ երկու երկրներն էլ չեն կարող դառնալ ԱՄՆ-ի գլխավորած արևմտյան դաշինքների անդամ, քանի դեռ Վաշինգտոնի դաշնակիցները սպառնալիք են տեսնում կամ Պեկինի, կամ Մոսկվայի մեջ: ԱՄՆ-ը օգտագործելու է իր դաշնակիցներին Եվրոպայում ու Ասիայում՝ ճնշում գործադրելու համար Չինաստանի ու Ռուսաստանի վրա, և այդ ընդհանուր մարտահրավերը մերձեցնում է երկու երկրները՝ համոզված է պրոֆեսորը:
Դաշինքի հակառակորդները կարծում են, որ փոխադարձ անվստահությունը և շահերի բախումը Կենտրոնական Ասիայում կխանգարեն Ռուսաստանին ու Չինաստանին դաշինք կնքելու: Մոսկվան չի ցանկանա խաղալ կրտսեր գործընկերոջ դեր և Պեկինի կողմը չի անցնի, երբ չին-ճապոնական տարածքային խնդիրներ ծագեն՝ կարծում են նրանք: Ռազմավարական համագործակցությունը այս դեպքում համագործակցության ավելի ճկուն տարբերակ է, որը առավելագույնս համապատասխանում է Չինաստանի շահերին՝ գրում է The Diplomat-ը:
Ամսագրի կարծիքով՝ Պեկինի ու Մոսկվայի մերձեցումն են վկայում ՌԴ նախագահի այցը Չինաստան և գազային համաձայնագրի կնքումը, Արևելաչինական ծովում զորավարժությունները: Եթե ԱՄՆ-ը ռազմական սպառնալիք դառնա միաժամանակ Չինաստանի ու Ռուսաստանի համար, երկու երկրները դաշնակիցներ կդառնան՝ եզրակացնում է The Diplomat-ը:

Դիտվել է՝ 1347

Մեկնաբանություններ