Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Զդիսլավ Ռաչինսկի. «Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախագծում ԼՂ հարցը չի արծարծվել»

Զդիսլավ Ռաչինսկի. «Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախագծում ԼՂ հարցը չի արծարծվել»
02.06.2014 | 17:14

Ասոցացման համաձայնագրի նախագծում Ղարաբաղի հարցը չի արծարծվել՝ ասել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին՝ անդրադառնալով Աստանայում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև Եվրասիական տնտեսական միություն ձևավորելու փաստաթղթի ստորագրմանն ու Հայաստանին առաջադրված պայմաններին: Նա իրավիճակը չի մեկնաբանել, քանի որ իր տեղեկություններն ավելին չեն, քան գիտեն բոլորը: «Ինչ կտա այդ միությունը հարցին Հայաստանում պետք է պատասխանեն ՀՀ կառավարության տնտեսական հարցերով զբաղվող ներկայացուցիչները»,- ասել է նա: Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի նախագծում ԼՂ հարցը չի արծարծվել՝ բացի այն ձևակերպումներից, որոնց մասին նախկինում է խոսվել: «Սակայն ինձ հայտնի չեն Եվրասիական միության փաստաթղթերը, ուստի դժվարանում եմ խոսել: Եթե չեմ սխալվում, Հայաստանի և Ղարաբաղի մտածողության մեջ Ղարաբաղը հանդես է գալիս որպես անկախ, առանձին պետություն: Նախագահ Սարգսյանը պարզ և հստակ այդ մասին արտահայտվել է. Հայաստանը Հայաստանն է, Ղարաբաղը՝ Ղարաբաղը»,- ասաց նա: Դեսպանը կարծում է, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններում նորություն գուցե լինի 2-3 ամսում:

Դիտվել է՝ 732

Մեկնաբանություններ