Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Սիրիայում 100 հազար զինյալներ կռվում են արդեն 3 տարի: Նրանց նպատակը Ասադի տապալումն է ընդհանրապես»

«Սիրիայում 100 հազար զինյալներ կռվում են արդեն 3 տարի: Նրանց նպատակը Ասադի տապալումն է ընդհանրապես»
03.06.2014 | 12:38

Հունիսի 3-ին Սիրիայում նախագահական ընտրություններ են, ՌԴ Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին այդ ընտրությունները համարում է նախագահ Բաշար Ասադի պայքարի մի մասը զինյալ ընդդիմության դեմ: REGNUM–ին նա ասել է, որ ընտրությունները կարող են մոբիլիզացնել հասարակությանը և ազդանշանել հակառակորդին, որ գործող իշխանությունները ունեն հասարակության աջակցությունը: «Ասադը միանշանակ վայելում է մեծամասնության համակրանքը: Ընտրությունները, հարկավ, նվազ լեգիտիմություն են ապահովում, քան միապետական իշխանությունը՝ տրված Աստծո ձեռամբ կամ ժառանգաբար, այնուհանդերձ եթե ընդունված է իշխանությունը փոխել ընտրություններով, ուրեմն պիտի ընտրություններ լինեն: Այս պարագայում առանցքային հարց չէ՝ պատերազմ կա, թե չկա: Այլապես՝ աշխարհի կեսում ընտրություններ հնարավոր չէր լինի անցկացնել: ՈՒկրաինայում եղան, չէ՞, ընտրություններ: Աֆղանստանում էլ ընտրություններ են, աֆրիկյան մի քանի երկրներում՝ նույնպես: Ինչու՞ ընտրություններ չանցկացնել Սիրիայում»,-հարցնում է Սատանովսկին:
«Ի՞նչ կարող է ձեռնարկել զինյալ ընդդիմությունը, որ խոստացել է տապալել ընտրությունները» հարցին Եվգենի Սատանովսկին պատասխանել է. «Սիրիայում 100 հազար զինյալներ կռվում են արդեն 3 տարի: Նրանց նպատակը Ասադի տապալումն է ընդհանրապես: Հիմա նրանք որոշել են ընտրությունները տապալել: Բայց մենք չգիտենք՝ ի՞նչ կանի «Ջեբհատ ան Նուսրան»: Մենք չգիտենք «Իրաքի և Լևանտի իսլամական պետության», «Սիրիայի ազատ բանակի» կամ նրա մնացորդների ծրագրերը: Մենք չգիտենք Վաշինգտոնում, Դոխայում, Անկարայում, Էր Ռիադում նստած՝ սիրիական զինյալներին ֆինանսավորողների մտադրությունները: Մենք չենք կարող կանխատեսել, թե դաշտային հրամանատարները ինչպես կկատարեն նրանց ծրագրերը: Միով բանիվ՝ կապրենք՝ կտեսնենք»:
Հունիսի 3-ին վերջին կես դարում առաջին անգամ Սիրիայում նախագահական ընտրություններ են, կգործեն 8600 ընտրատեղամասեր, քվեաթերթիկներում երեք թեկնածուներ են՝ գործող նախագահ Բաշար Ասադը, կոմունիստ Մահեր Աբդել Հաֆիզ Հաջարան, լիբերալ Հասան Իլիահի ան Նուրին:

Դիտվել է՝ 841

Մեկնաբանություններ