Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ռուսաստանը չի մասնակցի ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանին

Ռուսաստանը չի մասնակցի ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանին
03.06.2014 | 12:56

ՌԴ Պետական դումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովն ասել է, որ Ռուսաստանի պատվիրակությունը չի մասնակցի ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանին: «Մենք առժամանակ կասեցրել ենք վեհաժողովի հետ մեր համագործակցությունը, քանի դեռ գործում են մեր պատվիրակության դեմ պատժամիջոցները»,-ասել է Պուշկովը: Մայիսի 26-ին ՌԴ-ի պատվիրակության որոշումը փոխանցվել է ԵԽԽՎ նախագահական կոմիտեի անդամ Թինի Կոկսին, երբ նա Մոսկվայում հանդիպել է Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին: Պետդումայի նախագահը նաև նամակ է գրել ԵԽԽՎ նախագահ Աննե Բրասերին: «ՈՒղերձում հստակ ներկայացված է ռուսական տեսակետը Ղրիմի և ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ, քննադատվում է ԵԽԽՎ-ի որոշումը՝ զրկել ՌԴ պատվիրակությանը որոշակի իրավասություններից, նշվում է, որ մենք չենք հրաժարվում երկխսությունից, բայց մերժում ենք պատժամիջոցների լեզուն, որն անհնար է դարձնում համագործակցությունը»,- ասել է Պուշկովը: Սերգեյ Նարիշկինը պատրաստակամություն է հայտնել մեկնելու Ստրասբուրգ և ելույթ ունենալու, երբ պատժամիջոցները հանվեն:
ԵԽԽՎ-ն մինչև տարեվերջ զրկել էր ՌԴ պատվիրակությանը քվեարկության իրավունքից:

Դիտվել է՝ 608

Մեկնաբանություններ