Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

ՆԱՏՕ-ն կքննարկի Արևելյան Եվրոպայում զորքերի մշտական տեղակայման հարցը

ՆԱՏՕ-ն կքննարկի Արևելյան Եվրոպայում զորքերի մշտական տեղակայման հարցը
03.06.2014 | 13:30

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկն ասել է, որ հունիսի 3-4-ին դաշինքի անդամ 28 երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում քննարկելու են Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամակից երկրներում դաշինքի զորքերի մշտական տեղակայման հարցը՝ կապված ՈՒկրաինայում Ռուսաստանի իրականացրած գործողությունների հետ:

Սպասվում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարները հանդիպման ժամանակ կվերագնահատեն զորքերի մշտական տեղակայման մասին 1997 թվականին ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնագիրը, ըստ որի, դաշինքը զերծ է մնում լրացուցիչ զորքերի մշտական տեղակայումից:
ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը նաև նշել է, որ դաշինքի զորքերի մշտական տեղակայման մասին ցանկացած որոշում կարող է ընդունվել սեպտեմբերին՝ ՆԱՏՕ-ի ղեկավարների ՈՒելսում անցկացվելիք գագաթնաժողովում:

Դիտվել է՝ 925

Մեկնաբանություններ