Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն անհրաժեշտ է համարում Ղրիմի վերադարձը ՈՒկրաինային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն անհրաժեշտ է համարում Ղրիմի վերադարձը ՈՒկրաինային
03.06.2014 | 23:50

ՆԱՏՕ -ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը կոչ է արել վերադարձնել Ղրիմը ՈՒկրաինային: «Մենք շարունակում ենք Ղրիմը համարել որպես ՈՒկրաինայի մաս: Մենք կոչ ենք անում Ռուսաստանին Ղրիմը վերադարձնել ՈՒկրաինային», - ասել է նա լրագրողներին` Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի 28 անդամ երկրների նախարարների քաղաքական և դիվանագիտական երկօրյա հանդիպման ընթացքում:
Ռասմուսենը նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն սխալ է համարում ՈՒկրաինայի հակամարտությունում դաշինքի ռազմական միջամտությունը: «Մենք չենք քննարկում ռազմական տարբերակը: Մենք շարունակում ենք կարծել, որ առաջ ընթանալու ճիշտ ճանապարհը ճգնաժամի քաղաքական և դիվանագիտական լուծումն է», - ասել է նա:
Ռասմուսենը հաստատել է այն տեսակետը, որ հենց Ռուսաստանի Դաշնությունը պետք է քայլեր ձեռնարկի ՈՒկրաինայում լարված իրավիճակը մեղմելու ուղղությամբ` «առաջին հերթին ուկրաինական սահմաններից ամբողջովին դուրս բերելով ռուսական զորքը»: «Մենք նման նշաններ տեսնում ենք, դա դեռ սկզբն է, բայց պետք է փաստել, որ տասնյակ հազարավոր ռուսական զինյալներ շարունակում են գտնվել ՈՒկրաինայի սահմաններում», - հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Դիտվել է՝ 621

Մեկնաբանություններ