Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Աշխարհի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ վատ է, քան երբևէ

Աշխարհի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ վատ է, քան երբևէ
04.06.2014 | 12:01

ՌԴ-ի նկատմամբ աշխարհի վերաբերմունքը լրջորեն վատացել է վերջին տարում: Այդ մասին են վկայում BBC-ի պատվերով իրականացված հարցումների արդյունքները: Հարցումներին մասնակցել է 24,5 հազար մարդ` 24 երկրներից, որոնց թվում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գանան, Նիգերիան, Չինաստանը, Ավստրալիան, Արգենտինան, Հնդկաստանը: Հարցման մասնակիցներին առաջարկվել է ընտրել պատասխաններից մեկը` «հիմնականում դրական» կամ «հիմնականում բացասական»:
Վերջին ինը տարիների ընթացքում առաջին անգամ բացասական վերաբերմունք է արտահայտել հարցվածների 45 տոկոսը: Ռուսաստանին համակրում է հարցվածների 31 տոկոսը: Ամենավատը Ռուսաստանին ընդունում են Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում: Ֆրանսիայում բացասական գնահատական է տվել հարցվածների 69 տոկոսը, Գերմանիայում` 67 տոկոսը, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում` 64 տոկոսը, Կանադայում` 62 տոկոսը: Դրական վերաբերմունք ավելի հաճախ արտահայտում են ասիական երկրների բնակիչները: Այսպես` Չինաստանում Ռուսաստանին դրական գնահատական է տվել հարցվածների 55 տոկոսը, Հնդկաստանում` 38 տոկոսը: Հետազոտությունների հիմնական մասն անցկացվել է մինչ Ղրիմի բռնակցումը և ՈՒկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձությունները: Հարցումները անցկացվել են 2013-ի դեկտեմբերի 17-ից մինչև 2014-ի ապրիլի 28-ը: «Չնայած նրան, որ հարցումները հիմնականում տեղի են ունեցել մինչ Ղրիմի իրադարձությունները և համընկել են Սոչիի օլիմպիադայի, Խոդորկովսկու և Pussy Riot-ի անդամների ազատ արձակման հետ, բոլոր դեպքերում դա մի ժամանակահատված էր, երբ Պուտինը ՈՒկրաինայից պահանջում էր դադարեցնել դեպի ԵՄ շարժումը և երբ Կիևի փողոցներում տեղի էին ունենում առաջին անկարգությունները»,- ասել է Մերիլենդի համալսարանի միջազգային քաղաքականության հարաբերությունների հետազոտության ծրագրի տնօրեն Սթիվեն Քուլը:
Հարցման արդյունքների համաձայն` աշխարհում էականորեն վատացել է վերաբերմունքը նաև ԱՄՆ-ի նկատմամբ: ԱՄՆ-ին առավել քննադատորեն են վերաբերվում Պակիստանում`61 տոկոս, Չինաստանում` 59 տոկոս, Գերմանիայում` 57 տոկոս, Ռուսաստանում` 52 տոկոս: Այս արդյունքը կտրուկ բարձրացել է Իսպանիայում, Գերմանիայում, Բրազիլիայում: «Թերևս պատահական չէ, որ այն երկրները, որտեղ ԱՄՆ-ին քննադատողների թիվը առավել աճել է` Իսպանիան, Գերմանիան և Բրազիլիան, հենց այն երկրներն են, ուր բացահայտվել է ԱՄՆ-ի լայնածավալ հետախուզական գործունեությունը և որտեղ նա մեծապես քննադատվել է», -ասել է Քուլը:

Դիտվել է՝ 654

Մեկնաբանություններ