Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա

Էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա
04.06.2014 | 17:41

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը:
Հանձնաժողովը, իր հաղորդագրության համաձայն, երկու ամիս ուսումնասիրելով էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ներկայացրած՝ լիցենզավորված գործունեության իրականացմանն անհրաժեշտ ծախսերի և պարտավորությունների 2014-2015 թթ. կանխատեսումները, պարզել է, որ այդ ժամանակահատվածում սպասվում են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների էական փոփոխություններ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախնական գնահատմամբ՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 միլիարդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3.8-4․3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում, ասված է հաղորդագրությունում: Հանձնաժողովը պատրաստակամ է լսել բոլոր շահագրգիռ կողմերի առաջարկությունները:

Դիտվել է՝ 1579

Մեկնաբանություններ