ՈՒկրաինայի նորընտիր նախագահ Պետրո Պորոշենկոյի պաշտոնամուտի արարողությանը Ռուսաստանը ներկա կլինի դեսպանի մակարդակով: Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ այս մասին հունիսի 5-ին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
Կարասինն ասել է, որ ՈՒկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովը վերադառնում է ՈՒկրաինա և կմասնակցի հունիսի 7-ին կայանալիք Պետրո Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը:
Կարասինի խոսքերով՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն ակնկալում է, որ Կիևը այդ դրական ազդանշանը կընդունի որպես հերթական հավաստագրում, որ Ռուսաստանի իշխանությունները հարգում են ուկրաինական ժողովրդի ընտրությունը և պատրաստ են համագործակցելու:
2014-ի փետրվարի վերջին Մոսկվան հետ էր կանչել դեսպան Միխայիլ Զուրաբովին: