Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

«Մեծ յոթնյակի» դիրքորոշումը. Ռուսաստանը պետք է երկխոսություն սկսի ՈՒկրաինայի հետ

«Մեծ յոթնյակի» դիրքորոշումը. Ռուսաստանը պետք է երկխոսություն սկսի ՈՒկրաինայի հետ
06.06.2014 | 12:19

«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները Ռուսաստանին կոչ են արել բանակցություններ սկսել ՈՒկրաինայի նոր ղեկավարության հետ`վերջ դնելու համար ՈՒկրաինայի արևելքում առկա ճգնաժամին: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել են, որ Մոսկվան պետք է ճանաչի նորընտիր նախագահ Պ. Պորոշենկոյին: G7-ի նախագահները Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովին հայտարարել են ՈՒկրաինայի նոր նախագահին իրենց աջակցության մասին և նշել, որ ՈՒկրաինայի իշխանությունն ունի սահմանադրական իրավունք երկրի արևելքում կարգուկանոն հաստատելու համար: Նրանք Ռուսաստանին կոչ են արել դադարեցնել միջամտությունը ՈՒկրաինայի ներքին գործերին:

Քեմերոնն այնուհետև Փարիզում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ և վերջինիս փոխանցել «հստակ և կոշտ պահանջներ»: Հանդիպումը կայացել է Փարիզի օդանավակայանի միջազգային գոտում: «Այժմյան իրավիճակն անթույլատրելի է և պետք է փոխվի: Ռուսաստանը պետք է ճանաչի նոր նախագահին և աշխատի նրա հետ: Անհրաժեշտ է դեսկալացիա, անհրաժեշտ է դադարեցնել զինված մարդկանց սահմանանցումը, անհրաժեշտ է գործել բոլոր այս հարցերով»,-հայտարարել է Քեմերոնը:
Այնուհետև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդիպել է Պուտինի հետ պաշտոնական ճաշի ժամանակ, որից հետո որևէ հայտարարություն չի արվել: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Պուտինը կհանդիպի այսօր` Նորմանդիայում: Պուտինը չի բացառել, որ Նորմանդիայում հնարավոր է հանդիպում ՈՒկրաինայի նորընտիր նախագահ Պորոշենկոյի հետ: Հիշեցնենք, որ նախագահները Ֆրանսիա են ժամանել մասնակցելու Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման 70-ամյակին:

Դիտվել է՝ 1198

Մեկնաբանություններ