Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ալիևը շնորհակալ է Նազարբաևին

Ալիևը շնորհակալ է Նազարբաևին
06.06.2014 | 12:29

Իլհամ Ալիևը պաշտոնապես շնորհակալություն է հայտնել իր ղազախստանցի գործընկեր Նուրսուլթան Նազարբաևին` Աստանայի գագաթնաժողովում իր նամակն ընթերցելու համար: Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է․ «Նախագահ Իլհամ Ալիևը իր և մեր ողջ ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ Ադրբեջանի` Հայաստանի ՄՄ անդամակցության վերաբերյալ մոտեցումներին աջակցելու համար»:
Երկու երկրների նախագահները Բոդրում էին ժամանել թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի չորրորդ նիստին մասնակցելու նպատակով: Իլհամ Ալիևի և Նուրսուլթան Նազարբաևի հանդիպումը տեղի է ունեցել մինչև համաժողովի պաշտոնական մեկնարկը:

Դիտվել է՝ 600

Մեկնաբանություններ