Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մեկնարկում է մերձդնեստրյան կարգավորման բանակցությունների հերթական փուլը

Մեկնարկում է մերձդնեստրյան կարգավորման բանակցությունների հերթական փուլը
06.06.2014 | 12:30

ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հունիսի 5-ին Վիեննայում մեկնարկող բանակցությունները շարունակվելու են երկու օր: Հանդիպումը անցկացվում է 5+2 ձևաչափով. Մոլդովայի ու Մերձդնեստրի հետ բանակցություններին որպես միջնորդներ մասնակցում են Ռուսաստանի, ՈՒկրաինայի, ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները, ԱՄՆ-ը ու Եվրամիությունը որպես դիտորդներ:
Բանակցությունների այս փուլը նախագահում է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ռադոջկո Բոգոջևիչը:
Մոսկվայի կողմից պաշտպանվող Մերձդնեստրը 1990 թվականին ինքնահռչակել է իր անկախությունը, 90-ականների սկզբին կարճատև պատերազմ տեղի ունեցավ Մոլդովայի ու Մերձդնեստրի միջև, որն ավարտվեց Մերձդնեստր ռուսական զորքեր մտցնելով: Մերձդնեստրի ինքնահռչակ անկախությունը ոչ մի պետություն չի ճանաչել:

Դիտվել է՝ 602

Մեկնաբանություններ