ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 17-18-ին այցով գտնվելու է Ադրբեջանում՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: «Ադրբեջանը Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում: 2013 թվականին երկկողմ առևտրաշրջանառության ծավալը կազմել է ավելի քան 3,5 միլիարդ դոլար: Ադրբեջանի հետ արտաքին առևտրի ոլորտում ընդգրկված են մեր ավելի քան 500 ընկերություններ»,- ասել է Լուկաշևիչը: