G7-ի գագաթնաժողովի արդյունքում Եվրահանձնաժողովին հանձնարարվել է հուլիսին հանդիպում կազմակերպել ՈՒկրաինային ֆինանսական օգնության համակարգման հարցով՝ գագաթնաժողովի ավարտին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն:
«G7-ը որոշել է, որ հաջորդ ամիս Եվրահանձնաժողովը դոնորների բարձր մակարդակով համակարգող հանդիպում անցկացնի»,- ասել է վերջինս:
Ավելի վաղ Коммерсантъ պարբերականը, հղում կատարելով Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայութանը, հայտնել էր, որ դոնորների կոնֆերանսը ՈՒկրաինային աջակցելու համար կարող է կայանալ 2014-ի աշնանը: