Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բայդենը կմասնակցի Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը

Բայդենը կմասնակցի Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը
06.06.2014 | 16:10

Վաղը կայանալիք ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կիև կուղարկի 8-հոգանոց պատվիրակություն՝ փոխնախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ։
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ևս մեկնում է Կիև՝ մասնակցելու ՈՒկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը: «Վրաստանի նախագահի պաշտոնական այցը կտևի մի քանի օր։ ՈՒկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների և այլ նախագահների հետ հանդիպումների մանրամասները ճշտվում են»,- ասել են նախագահի աշխատակազմից։ Մարգվելաշվիլին մայիսի 27-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում անձամբ էր շնորհավորել ՈՒկրաինայի նախագահին։ Նա վրացի գործընկերոջը հրավիրել էր երդմնակալության արարողությանը։
ՈՒկրաինայի ԱԳՆ-ի տվյալներով՝ օտարերկրյա պետությունների 20 առաջնորդներ արդեն հաստատել են իրենց մասնակցությունը Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը։

Դիտվել է՝ 651

Մեկնաբանություններ