Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ֆրանսիան կկատարի ՌԴ-ի հետ պայմանավորվածությունը

Ֆրանսիան կկատարի ՌԴ-ի հետ պայմանավորվածությունը
07.06.2014 | 11:30

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հաստատել է, որ Ռուսաստանի հետ երկու Mistral ուղղաթիռակրերի վաճառքի գործարքը կիրականացվի: Նա նշել է, թե խոսքը մեծ թվով աշխատատեղերի ստեղծման մասին է: «Պայմանագրերը համաձայնեցվել են 2011-ին, դրանք նշանակում են մեծ թվով աշխատատեղեր և դրանք կիրականացվեն»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում: Ֆաբիուսի խոսքով` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Նորմանդիայում կայացած ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ընթացքում վերջինիս բացատրել է, որ Փարիզում չեն ցանկանում հրաժարվել Ռուսաստանին ռազմանավեր վաճառելուց, քանի որ սովորություն ունեն կատարելու պայմանագրերը: Ավելի վաղ Օբաման հայտարարել էր, որ իրեն անհանգստացնում է ռազմական նավերի վաճառքը ՈՒկրաինայի ճգնաժամի ֆոնին, թեև նա հասկանում է ֆրանսիական նավաշինարարների`աշխատանքի հնարավորության կարևորությունը: Առաջին Mistral-ը պետք է Ռուսաստան հասցվի այս տարվա ընթացքում, որի գործարքի գինը 1,2 մլրդ եվրո է (1,6 մլրդ դոլար):

Դիտվել է՝ 689

Մեկնաբանություններ