ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը մտահոգություն է հայտնել Իսրայելի բանտերից մեկում հացադուլ հայտարարած պաղեստինցի բանտարկյալների առողջության վերաբերյալ և երկրի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել նրանց: Շուրջ 120 պաղեստինցի վեց շաբաթ առաջ հացադուլ է հայտարարել ընդդեմ ազատազրկման, երբ չկա առաջադրված մեղադրանք և դատավարություն չի ընթանում: Հացադուլավորների մեծ մասը ձերբակալվել է վարչական խախտումների համար: Իսրայելի կառավարությունը սպասում է, որ երկրի խորհրդարանը հավանություն կտա օրինագծին, համաձայն որի ձերբակալվածներին հնարավոր կլինի կերակրել հակառակ նրանց կամքի: ՄԱԿ-ը և Իսրայելի բժշկական ասոցիացիան հանդես են գալիս ընդդեմ բռնի կերակրման: