Ստամբուլում մունիցիպալ շենքի բացման արարողության ժամանակ մահափորձ է կատարվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ, հայտնում է haqqin.az-ը։ Բացումից հետո վարչապետի ավտոշարասյունը սկսել է դանդաղ անցնել ամբոխի միջով, և այդ պահին անվտանգության ծառայությունն ամբոխի մեջ զինված մարդու է ֆիքսել: Երբ ոստիկանները շարժվել են նրա ուղղությամբ, անհայտ անձը նետել է ատրճանակն Էրդողանի մեքենայի ուղղությամբ: Նրան բռնել են և տարել ոստիկանություն: Ձերբակալվածը 32 տարեկան է, որևէ կազմակերպության հետ կապ չունի: Նա ասել է, որ չէր ցանկանում սպանել վարչապետին: Նպատակը նրան ընդամենը վախեցնելն էր: