Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Թբիլիսիում վագրերի հարձակումից երեք երիտասարդ հայտնվել է հիվանդանոցում

Թբիլիսիում վագրերի հարձակումից երեք երիտասարդ հայտնվել է հիվանդանոցում
08.06.2014 | 13:46

Երեկ Թբիլիսիի կենդանաբանական այգում երեք երիտասարդ ենթարկվել է երկու վագրերի հարձակման, ինչի արդյունքում նրանցից մեկը լուրջ վնասվածքներով տեղափոխվել է վերակենդանացման բաժին, իսկ երկուսի վնասվածքները համեմատաբար թեթև են: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երիտասարդներն անցել են այգու ցանկապատի վրայով և հայտնվել արգելված տարածքում` վագրերի վանդակի կողքին: Վագրերը թաթով փորձել են իրենց վանդակ քաշել խուլիգաններից մեկին: Մյուս երկուսը սկսել են վագրերի ճանկերից փրկել իրենց ընկերոջը, ինչի պատճառով ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Կենդանաբանական այգու պահպանությունը ոստիկանություն և շտապ օգնություն է կանչել: Այս պահին երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ երրորդը գտնվում է ծանր վիճակում:

Դիտվել է՝ 923

Մեկնաբանություններ