Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Սիրիան կարող է դառնալ մի նոր Սոմալի

Սիրիան կարող է դառնալ մի նոր Սոմալի
09.06.2014 | 11:22

Սիրիայում ՄԱԿ-ի նախկին հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին հայտարարել է, որ Սիրիային սպառնում է Սոմալիի ճակատագիրը; Գերմանական Spiegel -ին տված հարցազրույցում Բրահիմին զգուշացրել է, որ եթե հակամարտության քաղաքական լուծում չգտնվի, ողջ տարածաշրջանը կարող է պայթել: Պատասխանելով Սիրիայի ապագայի վերաբերյալ հարցին՝ հայտնի դիվանագետն ասել է, թե այդ երկիրը կդառնա մի նոր Սոմալի: «Այն չի բաժանվի` ինչպես շատերը կանխագուշակել էին: Այն կվերածվի չկայացած պետության` դաշտային հրամանատարների վերահսկողության ներքո»:

Դիտվել է՝ 903

Մեկնաբանություններ