Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Պոլիտկովսկայայի գործով մեղադրվողները դատապարտվել են 12 տարվանից մինչև ցմահ բանտարկության

Պոլիտկովսկայայի գործով մեղադրվողները դատապարտվել են 12 տարվանից մինչև ցմահ բանտարկության
09.06.2014 | 19:30

Մոսկվայի քաղաքային դատարանը ցմահ ազատազրկել է Լոմ-Ալի Գայտուկաևին, որը մեղավոր է ճանաչվել լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության մեջ:

ՈՒժեղացված ռեժիմի գաղութում քսան տարվա ազատազրկման է դատապարտվել նախկին ոստիկան Սերգեյ Հաջիկուրբանովը, որը մեղավոր է ճանաչվել լրագրողի սպանությունը կազմակերպելու մեջ: Եղբայրներ Իբրահիմ և Ջաբրայիլ Մախմուդովները, որոնք ճանաչվել են որպես հանցագործության մեղսակիցներ, դատապարտվել են համապատասխանաբար 12 և 14 տարվա ազատազրկման ուղղիչ աշխատանքային գաղութում:
Մեղադրյալների պաշտպանները հայտարարել են, որ մտադիր են բողոքարկելու դատավճիռը:
Լրագրող Աննա Պոլիտկովսկայային, որը հայտնի էր Չեչնիայում տիրող իրավիճակի մասին իր հրապարակումներով, սպանել էին 2006 թ. հոկտեմբերի 7-ին, իր բնակարանի շեմին:

Դիտվել է՝ 909

Մեկնաբանություններ