Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Բուլղարիայի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է «Հարավային հոսանք» կառույցի շինարարությանը միանալու պատրաստակամության մասին

Բուլղարիայի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է «Հարավային հոսանք» կառույցի շինարարությանը միանալու պատրաստակամության մասին
09.06.2014 | 19:31

Բուլղարիայի իշխանությունները չեն հրաժարվել «Հարավային հոսանք» գազատարի կառուցման նախագծին մասնակցելուց: Այդ մասին հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Դրագոմիր Ստոյնևը: Նա վստահ է, որ այդ նախագիծը հնարավոր չէ չեղյալ հայտարարել, և այն երբևէ կիրականացվի:

«Եթե մենք իրավիճակը դիտարկում ենք ռազմավարական տեսանկյունից և առանց հույզերի, ապա «Հարավային հոսանք» նախագիծը անհրաժեշտ և կարևոր է ինչպես Բուլղարիայի, այնպես էլ ողջ Եվրոպայի համար»,- ասել է նա: Նախարարը համոզվածություն է հայտնել, որ գազատարի կառուցմանը վերաբերող վիճելի կետերի հարցում կգտնվեն լուծումներ: Նրա խոսքերով՝ այդ որոշումը կգործի Եվրահանձնաժողովի հետաքննությունից հետո, որտեղ կարծում են, որ այդ նախագիծը չի համապատասխանում ԵՄ հակամոնոպոլային չափորոշիչներին:

Դիտվել է՝ 948

Մեկնաբանություններ