Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Շոտլանդիայի անկախության հանրաքվեն՝ 99 օրից

Շոտլանդիայի անկախության հանրաքվեն՝ 99 օրից
10.06.2014 | 11:40

Շոտլանդիայում անկախության հանրաքվեի անցկացմանը 99 օր է մնացել, անկախության կողմնակիցներն ու հակառակորդները փորձում են իրենց կողմը գրավել ընտրողներին՝ տարբեր միջոցառումներ իրականացնելով այս առիթով:
BBC-ին հաղորդել է, որ սոցհարցումներով անկախության կողմնակիցները փոքր-ինչ հետ են մնում, սակայն նրանք կարծում են, որ հզոր փաստարկներ ունեն, և դեռ ժամանակ կա՝ մտափոխելու տատանվողներին:
Մեծ Բրիտանիայի ամբողջականության կողմնակիցները քարոզչություն են իրականացնում «Ավելի լավ է՝ միասին» կարգախոսով: Նրանք ասում են, որ Միացյալ Թագավորության կազմից դուրս գալուն դեմ քվեարկել չի նշանակում ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա: Բրիտանական քաղաքական կուսակցությունները խոստանում են հաջորդ ընտրություններից հետո ընդլայնել Շոտլանդիայի խորհրդարանի լիազորությունները՝ հնարավորություն տալով զգալ անկախության առավելությունն ու խուսափել բացասական կողմերից:

Դիտվել է՝ 810

Մեկնաբանություններ