Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Դիմեք Ռոբերտ Քոչարյանին

Դիմեք Ռոբերտ Քոչարյանին
10.06.2014 | 11:52

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա տիկին Հիլարին Սպիտակ տանն իրենց 8-ամյա կառավարման ընթացում ոչ միայն չեն կարողացել խնայողություններ անել, այլև պարտքերով ծանրաբեռնված են լքել Սպիտակ տունը՝ հաղորդել է АВС հեռուստաընկերությունը:
«Մենք ոչ միայն առանց գումարի ենք հեռացել Սպիտակ տնից, այլև պարտքերով: Այնտեղ մենք եկել ենք նույնպես առանց գումարի և մշտապես պայքարել ենք յուրաքանչյուր պենսի համար, որպեսզի վճարենք տան և Չելսիի (Քլինթոնների դուստրը) ուսման վարկերը»,- հայտարարել է Հիլարի Քլինթոնը հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Բիլ Քլինթոնը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն զբաղեցրել է 1993-2001 թվականներին: Հիլարի Քլինթոնը համարվում է ԱՄՆ-ի՝ 2016-ին անցկացվելիք նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուներից մեկը: Ipsos ընկերության՝ մայիսին անցկացրած սոցհարցման արդյունքում պարզվել է, որ ԱՄՆ-ի քաղաքացիների մեծամասնությունը 66-ամյա Հիլարիին ամենահավանական թեկնածուն է համարում, ով կարող է հաղթել 2016-ի ընտրություններում:

Դիտվել է՝ 942

Մեկնաբանություններ