Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՆԱՏՕ-ն կուժեղացնի ներկայությունը Եվրոպայում

ՆԱՏՕ-ն կուժեղացնի ներկայությունը Եվրոպայում
10.06.2014 | 11:54

ԱՄՆ-ի Կոնգրեսն առաջարկելու է ուժեղացնել ռազմական ներկայությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների արևելյան սահմաններին՝ ռումինական Gandul պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնը, որը Բուխարեստում է պաշտոնական այցով։
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ավելի վաղ հայտարարել էր, թե ԱՄՆ-ը մտադիր է ուժեղացնել ռազմական ներկայությունը Արևելյան Եվրոպայում և խնդրելու է Կոնգրեսին հատկացնել լրացուցիչ 1 միլիարդ դոլար։ Մակքեյնն ընդգծել է, որ խոսքը Եվրոպայում ՆԱՏՕ-ի նոր ռազմակայանների ստեղծման մասին չէ, այլ կառույցների ուժերի ու ռեսուրսների համախմբման։ Այդ միջոցառումներն անհրաժեշտ են՝ «կապված ուկրաինական ճգնաժամի հետ»։

Դիտվել է՝ 772

Մեկնաբանություններ