Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Քեմերոնը հանդես է եկել Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում Յունկերի թեկնածության դեմ

Քեմերոնը հանդես է եկել Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում Յունկերի թեկնածության դեմ
10.06.2014 | 11:55

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը պաշտոնապես հայտարարել է, որ դեմ է Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում լյուքսեմբուրգցի քաղաքական գործիչ Ժան Կլոդ Յունկերի թեկնածությանը:
«Մեծ Բրիտանիայի բոլոր խոշոր կուսակցություններն միասնական են մի հարցում. Ժան Կլոդ Յունկերը չպետք է լինի Եվրահանձնաժողովի ղեկավարը»,- ասվում է բրիտանացի վարչապետի մամլո ծառայության պաշտոնական Twitter-ում։
Ավելի վաղ, գերմանական Spiegel ամսագիրը, հղում անելով աղբյուրին, հայտնում էր, թե Քեմերոնը մայիսի վերջին եվրոպական առաջնորդների գագաթնաժողովում հանդես էր եկել Յունկերի թեկնածության դեմ, ում պաշտպանում է ԳՖՀ կանցլեր Անգելա Մերկելը, և հայտարարել էր, որ նրա նշանակումը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում կմեծացնի ԵՄ-ից երկրի դուրս գալու հավանականությունը։
Բրիտանացի վարչապետը համարել էր, որ նման որոշումը կարող է ապակայունացնել իր կառավարությունը, ինչը կհանգեցնի ավելի վաղ, քան նախատեսվում է, հանրաքվեի անցկացմանը ԵՄ-ին երկրի անդամության վերաբերյալ և կմեծացնի հավանականությունը, որ մեծամասնությունը կարտահայտվի միությունից դուրս գալու օգտին։ Ավելի վաղ Քեմերոնը ասել էր, որ խորհրդարանական ընտրություններում (որոնք տեղի են ունենալու 2015-ին) պահպանողական կուսակցության հաղթանակի դեպքում կանցկացնի հանրաքվե ԵՄ-ից 2017-ին դուրս գալու մասին։ ԵՄ գործադիր իշխանության գերագույն մարմնի ղեկավարի պաշտոնի հնարավոր թեկնածուների թվում նշվում էր նաև Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրեն Քրիստին Լագարդը, որն առայժմ մտադիր չէ հրաժարվել զբաղեցրած պաշտոնից։

Դիտվել է՝ 775

Մեկնաբանություններ