Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Աբաս Արակչին գոհ է քննարկումներից

Աբաս Արակչին գոհ է քննարկումներից
10.06.2014 | 12:00

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները ավարտել են հինգժամյա քննարկումներըը Ժնևում, կողմերը փորձում են մոտեցնել իրենց դիրքորոշումները՝ հայտարարել է Իրանի պատվիրակության ղեկավար, փոխարտգործնախարար Աբաս Արակչին: ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին մասնակցում է նաև ԵՄ-ը: Թեհրանը ներկայացնում է Աբաս Արակչին, ԱՄՆ-ը՝ պետքարտուղարի առաջին տեղակալ ՈՒիլյամ Բյոռնսը և պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ ՈՒենդի Շերմանը, ԵՄ-ն՝ Քեթրին Էշթոնը և նրա տեղակալ Հելգա Շմիդտը:
«Մթնոլորտը լավ էր, բայց մենք դեռ երկար ճանապարհ պիտի անցնենք: Մենք փորձում ենք մոտեցնել մեր դիրքորոշումները, բայց դեռ չեմ կարող ասել, թե որ կետերում»,-ասել է Արակչին և հավելել, որ ոչ այնքան բանակցել են, որքան խորհրդակցել հաջորդ շաբաթ վեցյակի հանդիպումից առաջ:
Թեհրանի ու վեցյակի, որի կազմում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, հերթական հանդիպումը կսկսվի հունիսի 16-ին:

Դիտվել է՝ 875

Մեկնաբանություններ